ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի
ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-108-Ն հրամանագրի հավելվածում՝
1) 104-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.
«2.1. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին».
2) 105-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.
«4.1. պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահին, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտեի նախագահին, պետական վերահսկողական ծառայության պետին, ինչպես նաև նրանց տեղակալներին՝ լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ.»։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020թ. հունիսի 1
Ստեփանակերտ
ՆՀ-30-Ն |
|