ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-9-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով`
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 36.1».
2) կարգադրության հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը՝
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 42»:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
| |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
|
|
2019թ. դեկտեմբերի 26
Ստեփանակերտ
ՆԿ-12-Ն |
|