ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
27 դեկտեմբերի 2019թ |
N 1172-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի`
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կազմակերպությունների դեբիտորական պարտքերի (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.»,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՐԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ) ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ»,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն կարգը տարածվում է շահութահարկ վճարող հանդիսացող կազմակերպությունների նկատմամբ (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) այլ անձանց հետ պայմանագրերից, աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունից, վնաս պատճառելու հետևանքով կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով առաջացած պարտավորությունների (այսուհետ` դեբիտորական կամ կրեդիտորական պարտքեր) վրա:»,
գ. 4-րդ կետի երկրորդ պարբերությունում «ժամկետը» բառից հետո լրացնել «մինչև դրանց անհուսալի դառնալու հաշվետու տարվա ավարտը» բառերը,
դ. 4-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաև ցպահանջ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի դեպքում» բառերը,
ե. 4-րդ կետում երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Ցպահանջ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ:»,
զ. 4-րդ կետի չորրորդ պարբերությունում «գործառնություններից» բառից հետո լրացնել «, փաստերից» բառը,
է. 9-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի գծով դուրսգրումից հետո հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսներն անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց առաջացման հաշվետու տարում։»,
ը. 14-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա/ կետանցված դառնալու 366-րդ օրվանից, եթե դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը չի գերազանցում 100 հազար դրամը կամ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության) օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը գերազանցում է 100 հազար դրամը.»,
թ. 17-րդ կետում «նվազեցում» բառից առաջ լրացնել «այլ» բառը,
ժ. 24-րդ կետում «նվիրված» բառը փոխարինել «ներված կամ չպահանջված» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Սույն կետի կիրառության իմաստով՝ համարվում է, որ առկա է այլ ձևով կրեդիտորական պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշում և (կամ) համաձայնություն, եթե կրեդիտորական պարտքի առաջացմանը հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում պարտատերը պարտքի կատարումն ապահովելու պահանջով չի դիմել դատարան:»,
ժա. 26-րդ կետը և տեղեկանքի ձևն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետում, N 2 հավելվածի 7-րդ կետում և N 3 հավելվածի 6-րդ կետում «դրանց գծով» բառերից հետո լրացնել «դուրսգրման պահին» բառերը.
4) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետում «տույժեր» բառից առաջ լրացնել «տոկոսներ,» բառը, «տույժերն» բառից առաջ` «տոկոսներն,» բառը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական պարտքերի գծով դուրսգրումից հետո հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսներն անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց առաջացման հաշվետու տարում։».
5) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՐԳ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ»,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց (այսուհետ սույն կարգի իմաստով` հանրային ծառայություններ) ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգի հետ կապված հարաբերությունները:»,
գ. 2-րդ կետում «շահութահարկ վճարող էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների նկատմամբ էլեկտրաէներգիայի մատակարարման» բառերը փոխարինել «հանրային ծառայություններ մատուցող շահութահարկ վճարողների նկատմամբ հանրային ծառայությունների» բառերով,
դ. 3-րդ կետում «էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին` էլեկտրաէներգիայի մատակարարման» բառերը փոխարինել «հանրային ծառայություններ մատուցող շահութահարկ վճարողների հանրային ծառայությունների» բառերով,
ե. 4-րդ կետում «էլեկտրաէներգիայի մատակարարման» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների մատուցման» բառերով,
զ. 6-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական պարտքերի գծով դուրսգրումից հետո հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսներն անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց առաջացման հաշվետու տարում։»,
է. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հանրային ծառայություններ մատուցող շահութահարկ վճարողը դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ (պահուստաֆոնդ) ձևավորելու դեպքում պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումներ կարող է կատարել միայն կետանցված դեբիտորական այն պարտքերի համար, որոնք առաջացել են հանրային ծառայությունների մատուցման դիմաց:»,
ը. 8-րդ կետի աղյուսակի վերջին տողը հանել,
թ. 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հաշվետու տարվա ավարտի ամսաթվից հետ հաշված վերջին 366 անընդմեջ օրերի ընթացքում դեբիտորի կողմից չի կատարվել նախորդ տարվա ընթացքում կետանցված դեբիտորական պարտքի դիմաց որևէ վճարում (մարում) և հանրային ծառայություն մատուցող շահութահարկ վճարողի կողմից դեբիտորին չի մատուցվել հանրային ծառայություն.»,
ժ. 11-րդ կետի 2-րդ ենթակետում «կարգադրություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության» բառերը,
ժա. 15-րդ կետում «էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների» բառերը փոխարինել «հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների» բառերով, իսկ «լրանալը» բառից հետո լրացնել «, շահութահարկ վճարողի լուծարման պահին հանրային ծառայությունների մատուցումից առաջացած դեբիտորական պարտքերը չպահանջելու վերաբերյալ որոշման ընդունումը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ժա» պարբերության, որի գործողությունը տարածվում է 2020 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |