Համարը 
ՀՕ-10-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.04.20/06(196)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.03.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի

մարտի 29-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

 1. անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար, ներառյալ`

վկայական տալը

բազային տուրքի հնգապատիկի չափով

 2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքի չափով

 3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական

տալը

բազային տուրքի տասնապատիկի չափով

 4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքի հնգապատիկի չափով

 5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար

բազային տուրքի եռապատիկի չափով

 6. հայրության (մայրության) որոշման գրանցման համար

բազային տուրքի

չափով

 7. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց

կողմից երեխայի որդեգրման գրանցման համար

բազային տուրքի երեսնապատիկի չափով

 8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու

համար, ներառյալ` վկայականներ տալը

բազային տուրքի եռապատիկի չափով

 9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության

կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի

կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ուղարկելու համար

բազային տուրքի

չափով

 11. օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն`

նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար

բազային տուրքի

չափով

 13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում,

լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 35-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

14 ապրիլի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-10-Ն