Համարը 
ՀՕ-12-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.04.20/06(196)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.03.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 7-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի

մարտի 29-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների» բառերը.

2) 2-րդ և 3-րդ մասերից հանել «և կրտսեր» բառերը.

3) 7-րդ մասի «գ» կետից հանել «(մասնագիտական հարցեր)» բառերը, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 111-րդ մաս.

«111. Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով առնվազն երեք ամիսը մեկ անցկացվում է թեստավորում: Թեստավորումն անցկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Թեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալիս է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մանդատային հանձնաժողովը: Մանդատային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել թեստավորմանը, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Թեստերը կազմում է թեստավորման հանձնաժողովը` քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության.

բ) քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության:

Թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները ստանում են քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր: Հավաստագրի գործողության ժամկետը մեկ տարի է: Հավաստագիր ունեցող քաղաքացին կարող է մասնակցել հաջորդ թեստավորմանը, եթե լրացել է նրա հավաստագրի գործողության ժամկետի երեք քառորդը:

Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիներից գանձվում է վճար, որի չափը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:».

5) 12-րդ մասը «կարգը» բառից հետո լրացնել «և քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ մաս.

«41. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը: Նման հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «քաղաքացիական ծառայողի» բառերից հետո լրացնել «, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում` նաև հավաստագիր ունեցող անձի» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները:»:

 

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխան մարմինների կողմից ստեղծվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար, համապատասխան մարմինները` քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների մրցութային և ատեստավորման հանձնաժողովների, ինչպես նաև կրտսեր պաշտոնների ատեստավորման հանձնաժողովների համար:»:

 

Հոդված 7. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից համապատասխան մարմինները կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություններ չեն հրապարակում: Հայտարարված մրցույթներն անցկացվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան:

3. Սույն օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար առաջին թեստավորումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երրորդ ամսվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

14 ապրիլի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-12-Ն