ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
18 փետրվարի 2020թ. |
N 89-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի թիվ 111 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում՝ «օրենքի» բառից առաջ և որոշմամբ սահմանված կարգի 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.
2) որոշմամբ սահմանված կարգի՝
ա. 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի» բառերով,
բ. 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի հրամանով» բառերով,
գ. 11-րդ կետի 4-րդ պարբերությունում «պաշտպանության» բառից հետո լրացնել «ծառայության» բառով.
դ. 15-րդ կետի 4-րդ ենթակետում և 20-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |