Համարը 
N 116-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.03.02/06(397)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.03.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես սույն որոշման 2-րդ կետը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2020թ.

N 116-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.1-ին ենթակետով.

«2.1.1) «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամները՝ ծնող(ներ)ը, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում (այսուհետ՝ «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամ),»,

բ. 3-րդ կետի 2-րդ պարբերությունում «պարգևատրված» բառից հետո լրացնել «կամ որպես զոհված զինծառայողի և «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված» բառերը,

գ. 5-րդ կետում «2.1-ին ենթակետում նշված ընտանիքի, որի» բառերը փոխարինել «2.1-2.1.1-ին ենթակետերում նշված ընտանիքների, որոնց» բառերով,

դ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.1-ին ենթակետով.

«2.1.1) «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամները՝ «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագիրը կամ համապատասխան վկայականը, ամուսնության վկայականը՝ ամուսնու համար, «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ծննդյան վկայականը՝ ծնողի համար, երեխայի ծննդյան վկայականը և երեխայի ծնողների ամուսնության վկայականը (կամ հայրության ճանաչման վկայականը) երեխայի համար, ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր,».

2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի աղյուսակը լրացնել 2.1.1-ին կետով.

 

«

 

 

 

2.1.1.

«Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ

աստիճանի շքանշանով պարգևատրված

անձանց ընտանիքների անդամներ

40 000

40 000

40 000

 

 

».

 

3) որոշմամբ հաստատված թիվ 6 հավելվածի աղյուսակը լրացնել 2.1.1-ին կետով.

 

«

 

 

 

2.1.1.

«Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ

աստիճանի շքանշանով պարգևատրված

անձանց ընտանիքների անդամներ

                                                 

 

 

».

 

4) որոշմամբ հաստատված թիվ 7 հավելվածի աղյուսակը լրացնել 2.1.1-ին կետով.

 

«

 

 

 

2.1.1.

«Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ

աստիճանի շքանշանով պարգևատրված

անձանց ընտանիքների անդամներ

                                               

 

 

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների վրա:

Սույն կետում նշված ընտանիքներին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից նշանակվում է հիշարժան օրերի կապակցությամբ տրամադրվող միանվագ դրամական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ