Համարը 
ՀՕ-35-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.29/29(219)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Ծանուցում
ՏԵ´Ս 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-46 օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում նշված» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված» բառերով.

2) 2-րդ մասում «3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում նշված» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված» բառերով, իսկ «5 տոկոս դրույքաչափով» բառերը` «10 տոկոս դրույքաչափով» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Տոկոսների համար սույն մասով, ինչպես նաև ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց եկամուտներից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր տոկոսների, ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց ստացման ենթակա եկամուտների նկատմամբ` այդ դեպքում հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց հաշվետու տարվա ընթացքում վճարման ենթակա պասիվ եկամուտները (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ կամ գույքի ձեռք բերման դիմաց եկամուտ), հարկվող շահույթը (եկամուտը) որոշելիս համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարվելու դեպքում վճարման ենթակա այդ պասիվ եկամուտների նկատմամբ եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով և ներառվում 12-րդ ամսվա հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին և վարկային կազմակերպություններին` այլ անձանցից ներգրավված վարկերի, փոխառությունների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով:»:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.

Եկամտահարկին փոխարինող վճարները

 

Առանձին վճարողների և (կամ) գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել եկամտահարկին փոխարինող առևտրի հարկ, հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ:»:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «պետական գրանցման վկայականի համարը» բառերը փոխարինել «պետական գրանցման (հաշվառման) համարը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «18-րդ հոդվածով սահմանված» բառերը փոխարինել «18-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում «և «ժա» կետերով» բառերը փոխարինել « , «ժա» և «ժէ» կետերով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետում «հաստատագրված վճարների ձևով» բառերը փոխարինել «առևտրի հարկով և (կամ) հաստատագրված վճարներով կամ արտոնագրային վճարներով» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի» բառերը փոխարինել «երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2013 թվականի փաստացի եկամտահարկի գումարների հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան տարեկան եկամուտների հայտարարագրի ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետի լրանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկ վճարողները եկամտահարկի կանխավճարային մուծումները կատարում են յուրաքանչյուր եռամսյակ` նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ երրորդի չափով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-35-Ն