Համարը 
ՀՕ-39-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.29/29(219)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես հոդված 9-ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածում «7 հոդվածի «ժէ» և «իա» կետերով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի «ժէ», «իա» և «իբ» կետերով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում «իա» կետի վերջակետը փոխարինել միջակետով և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» կետով.

«իբ) ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 931-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ատամնաբուժական գործունեություն է համարվում ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կողմից իրականացվող թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 933-րդ հոդվածում «20.000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «40.000-ապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 935-րդ հոդվածում «1.0» թիվը փոխարինել «0.5» թվով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 172-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  172

 

ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 93.6

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

 

Ատամնատեխնիկական գործունեություն է համարվում ատամնատեխնիկական պարագաների պատրաստումը:

 

Հոդված 93.7

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողները:

 

Հոդված 93.8

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 40.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 93.9

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի թիվը:

 

Հոդված 93.10

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

ա) Ստեփանակերտ քաղաքի համար` 1.5.

բ) Ստեփանակերտ քաղաքից դուրս` 0.5:»:

 

Հոդված 8. Օրենքի 98-րդ հոդվածում ««ի» և «իա» ենթակետերով» բառերը փոխարինել ««ի», «իա» և «իբ» կետերով» բառերով:

 

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քuան oրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «իա» և «իբ» կետերով նախատեսված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-39-Ն