Համարը 
ՀՕ-40-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.29/29(219)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 10-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը» բառերով.

2) 2-րդ մասում «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, իսկ նոր ստեղծված (պետական հաշվառում ստացած) անհատ ձեռնարկատերերը` պետական հաշվառման պահից` մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող անհատ ձեռնարկատերերը` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ընդ որում, «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ՀՎՀՀ տրամադրելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված ՀՎՀՀ տրամադրելու օրը, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարում:».

4) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ընդ որում, դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ով սահմանված ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան կատարել է արտոնագրային վճարի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարում:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը որոշվում է գործունեությունը սկսելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար սույն մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի և դիմում-հայտարարությամբ ներկայացված` տվյալ տարվա մնացած ամբողջական ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ կամ ինն ամիս) համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի հանրագումարի չափով:

Գործունեությունը սկսելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի մեկ երրորդի և գործունեությունը սկսելու ամսվանից մինչև տվյալ եռամսյակի ավարտը ներառող ամբողջական ամիսների թվի արտադրյալով: Գործունեությունը սկսելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ գործունեությունը սկսելու ամսաթվից:».

2) 4-րդ մասի 2-րդ կետը «հարկերը» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8.

Արտոնագրային վճարի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարման կարգը և ժամկետները

 

 Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները վճարում են արտոնագիրն ստանալիս:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «արտոնավճար» բառը փոխարինել «արտոնագրային վճար» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի N 2 հավելվածում`

1) 9.1-ին տողը «կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում» բառերից առաջ լրացնել «կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն,» բառերով.

2) 9.6-րդ տողը «համակարգչային տեխնիկայի» բառերից հետո լրացնել «, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի N 3 հավելվածի 2-րդ աղյուսակը «Գործունեության վայրը» սյունակից հետո լրացնել նոր` «Արտոնագրային վճարի չափը (դրամ)» սյունակով:

 

Հոդված 8. Օրենքի N 4 հավելվածի 2-րդ աղյուսակը «Գործունեության վայրը» սյունակից հետո լրացնել նոր` «Արտոնագրային վճարի չափը (դրամ)» սյունակով, իսկ աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի պետհամարանիշը

 

       

»:

 

Հոդված 9. Օրենքի N 6 հավելվածում աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի պետհամարանիշը

 

       

»:

 

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Օրենքով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները արտոնագրային վճար վճարող համարվելու համար հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` երեսուն օրվա ընթացքում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-40-Ն