Համարը 
ՀՕ-45-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.29/29(219)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-136 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «իրավաբանական անձանց» բառերից հետո լրացնել «, սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Սույն օրենքը տարածվում է այն անհատ ձեռնարկատերերի վրա՝

1) որոնք օրացուցային տարվա որևէ պահին «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ներմուծել ապրանքներ, կամ`

2) որոնք իրականացնում են լիցենզավորման ենթակա գործունեություն կամ ունեն լիցենզիա, որի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 50.0 հազար դրամ կամ ավելի, կամ`

3) որոնց օրացուցային տարվա որևէ պահին ապրանքների մատակարարումից, ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների գումարը գերազանցում է 36 միլիոն դրամը:

Սույն մասում նշված դեպքերում օրենքի գործողությունը սկսվում է տարածվել անհատ ձեռնարկատերերի վրա նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումը:»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) վերնագիրը «Կազմակերպության ղեկավարի» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով.

2) տեքստը «գործադիր մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատերը)» բառերով, իսկ «համապատասխան մարմնի» բառերից հետո՝ «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «կազմակերպության ղեկավարի» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունում «գերազանցող գումարի (խախտման գումար)» բառերը փոխարինել «գերազանցող գումարների (խախտման գումար) հանրագումարի» բառերով, իսկ «խախտման գումարի» բառերը` «խախտման գումարների հանրագումարի» բառերով.

2) երկրորդ պարբերությունում «հայտնաբերելուց» բառը փոխարինել «արձանագրելուց» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված տուգանքները կիրառվում են`

1) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման միանվագ գործարքների մասով կանխիկ դրամով վճարված գումարի` օրենքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

2) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման` օրենքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «հայտնաբերելուց» բառը փոխարինել «արձանագրելուց» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սահմանված խախտումները արձանագրվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-45-Ն