Համարը 
N 183-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.03.26/08(399)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.03.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.03.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ         28-Ի N 902-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2020թ.

N 183-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 902-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 902-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝

ա. 3-րդ կետի 8-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական» բառերից առաջ լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի, վարչության պետի տեղակալի,» բառերը,

բ. 3-րդ կետի 10-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետ.

«11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:»,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 3.1-ին կետերում նշված՝ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվում են դատախազի, դատախազության համակարգում քննիչի (ներառյալ՝ հատուկ քննչական բաժնի պետի, պետի տեղակալի), քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները, ինչպես նաև՝

1) մինչև 2009 թվականի հունվարի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի, դատախազության քննչական բաժնի պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2) քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակվելու դեպքում՝ մինչև այդ պաշտոնում նշանակվելն Արցախի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմնի և հարկային մարմնի քննչական մարմիններում պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:»,

դ. 8-րդ կետում «քննիչին» և «քննիչի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «, քննչական կոմիտեի ծառայողին» և «, քննչական կոմիտեի ծառայողի» բառերը.

2) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի ՝

ա. 13-րդ կետի 13-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական» բառերից առաջ լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի,» բառերը, իսկ «համար» բառից առաջ՝ «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության պետի» բառերը,

բ. 13-րդ կետի 14-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական» բառերից առաջ լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի տեղակալի,» բառերը,

գ. 20-րդ կետում «քննիչի» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի ծառայողի» բառերը,

դ. 21-րդ կետում «քննիչի» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի ծառայողի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ