ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի N 336-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 301-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «կրթական ծրագրի» բառերը փոխարինել «ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի» բառերով.
2) Որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետում «տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների» բառերը փոխարինել «դիմում-հայտ ներկայացրած» բառերով.
3) 6-րդ կետում «և ներբուհական» բառերը փոխարինել «ներբուհական և Արարատյան բակալավրիատի» բառերով.
4) 7-րդ կետում «միևնույն օրը» բառերը փոխարինել «Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից սահմանված օրերին» բառերով.
5) 20-րդ կետի 5-րդ ենթակետում «անձնագրի, դրա բացակայության դեպքում՝ ծննդյան վկայականի» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի» բառերով.
6) 20-րդ կետի 8-րդ ենթակետը հանել.
7) 20-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ`
«9) դպրոցի շրջանավարտը անձը հասատատող փաստաթղթի պատճենը, քննությանը մասնակցելու վճարի անդորրագիրը գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում կրթության և սպորտի բաժինների միջոցով».
8) 20-րդ կետի 10-րդ ենթակետի «մարտի 1-ին» բառերից հետո լրացնել «, լրացուցիչ փուլի քննություններին դիմում-հայտերը՝ հունիսի 24-ից հունիսի 29-ը» բառերով.
9) 24-րդ կետում «գարնանային» բառը փոխարինել «ամառային» բառով.
10) 34-րդ կետում «անձնագիրը» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթը» բառերով.
11) 36-րդ կետի 2-րդ ենթակետում «6» թիվը փոխարինել «4» թվով.
12) 36-րդ կետի 5-րդ ենթակետը հանել.
13) 36-րդ կետի 6-րդ ենթակետում «98-րդ» և «99-րդ» բառերը փոխարինել «98-101-րդ» բառերով.
14) 36-րդ կետի 8-րդ ենթակետից հանել «կենտրոնացված և» բառերը.
15) 37–րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ`
«37. Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները ավարտական փաստաթուղթը (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը:»․
16) 38-րդ կետի «քննությունների» բառից հետո լրացնել «և փաստաթղթերը ընդունելու համար սահմանված» բառերը.
17) 39-րդ կետից հանել «կենտրոնացված և» բառերը.
18) 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ`
«52.Սույն կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետներում դիմում-հայտ ներկայացրած դիմորդները կարող են փոփոխություններ կատարել մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը ժամը 18:00-ն:».
19) 53-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«53. Սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետներում դիմում-հայտ ներկայացրած դիմորդները ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը ժամը 18:00-ն:».
20) 58-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«58. Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դիմում-հայտ լրացրած դիմորդների բազան էլեկտրոնային կրիչների տեսքով տվյալ տարվա հունիսի 2-ին, իսկ հունիսի 25-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում դիմում-հայտ լրացրած դիմորդների բազան հուլիսի 1-ին հանձնվում է գնահատման և թեստավորման կենտրոն:».
21) 59-րդ կետը հանել.
22) 65-րդ կետի 5-րդ ենթակետում «60» թիվը փոխարինել «40» թվով.
23) 66-րդ կետի 2-րդ ենթակետի «ավարտը» բառից հետո լրացնել «, քննության սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած դիմորդի մուտքը քննասենյակ» բառերը.
24) 70-րդ կետի 10-րդ ենթակետում «անձնագիրը կամ ծննդյան վկայականը» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթը» բառերով.
25) 87-րդ կետը հանել.
26) 94-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«94. Անվճար տեղերի մրցույթին դիմորդները կարող են մասնակցել միայն ընդունելության քննությունների արդյունքներով՝ բացառությամբ Արցախի պետական համալսարանի և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի» «*» նշանով նշված մասնագիտությունների: Վճարովի տեղերի մրցույթին դիմորդները կարող են մասնակցել և΄միասնական քննությունների արդյունքներով, և΄բուհերի ընդունելության քննությունների ցանկում երկու աստղանիշով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով: Վճարովի տեղերի մրցույթում առաջնահերթությունը տրվում է առավել թվով միասնական քննություններ հանձնած դիմորդներին, իսկ միասնական և պետական ավարտական գնահատականների գումարով մրցույթին մասնակցելու դեպքում առավելությունը տրվում է միասնական քննությունից առավել բարձր միավոր ունեցող դիմորդին:».
27) 100-րդ կետից հանել «զորացրվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերը.
28) 100-րդ կետի 1-ին ենթակետի «տեղերի» բառից հետո լրացնել «մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացվող զորամասում պարտադիր ժամկետային ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին» բառերը.
29) 101-րդ կետի «հանրակրթական առարկաների գծով» բառերից հետո լրացնել «կրթության կառավարման պետական լիազոր մարմնի կողմից ճանաչված» բառերը.
30) 104-րդ կետի «15» թիվը փոխարինել «17» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |