Համարը 
N 223-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.04.13/09(400)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.04.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.04.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի
N 254 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020թ.

N 223-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 254 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 254 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում և որոշմամբ հաստատված կարգում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

2) որոշման 2-րդ կետում՝

ա. «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. «դ» ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետեր.

«ե/ էլեկտրոնային հարկային հաշիվը համարվում է եկամուտը հիմնավորող փաստաթուղթ, եթե այն պարունակում է սույն որոշմամբ սահմանված վավերապայմանները (բացառությամբ ստորագրությունների և դրանց վերաբերող տվյալների) և հաստատված է փաստաթուղթը դուրս գրողի (լիազորված անձի), իսկ հարկ վճարողների կողմից կիրառվող հարկային հաշիվների դուրսգրման հատուկ ծրագրով (բիլինգային համակարգով) Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվների մասով` հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ.

զ/ էլեկտրոնային հարկային հաշիվը համարվում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ, եթե այն պարունակում է սույն որոշմամբ սահմանված վավերապայմանները (բացառությամբ ստորագրությունների և դրանց վերաբերող տվյալների) և հաստատված է փաստաթուղթը դուրս գրողի (լիազորված անձի), իսկ հարկ վճարողների կողմից կիրառվող հարկային հաշիվների դուրսգրման հատուկ ծրագրով (բիլինգային համակարգով) Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվների մասով` հարկային մարմնի և հարկային հաշիվն ստացողի էլեկտրոնային ստորագրություններով:».

3) որոշմամբ հաստատված կարգի՝

ա. 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետ.

«ա.1) ճշգրտող հարկային հաշիվը.»,

բ. 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» ենթակետ.

«բ.1) ճշգրտող հաշիվ-ապրանքագիրը.»,

գ. 2-րդ կետի «բ» ենթակետից հանել «` բացառությամբ, եթե հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի կողմից և պարունակում է գեներացված սերիա ու համար» բառերը,

դ. 2-րդ կետի «դ» ենթակետում «ծառայությունների» բառից հետո լրացնել «(աշխատանքների)» բառը,

ե. 2-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե/ ակտիվների միավորի գինը` դրա առանձնացումը հնարավոր լինելու դեպքում, առևտրային զեղչը` առկայության դեպքում (այդ թվում` հրապարակային առևտրային զեղչը) և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) սակագինը, առևտրային զեղչը` առկայության դեպքում (այդ թվում` հրապարակային առևտրային զեղչը) ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը:»,

զ. 4-րդ կետի «բ» ենթակետից հանել «` բացառությամբ, եթե հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի կողմից և պարունակում է գեներացված սերիա, համար» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ