Համարը 
N 325-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.05.11/11(402)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.05.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես սույն որոշման 2-րդ կետը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի
N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2020թ.

 N 325-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը, տրանսպորտային միջոցի պետական հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը, Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության անդամների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների ծառայողական տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 817-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «` տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա» բառերը.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցները» բառերը փոխարինել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային նպատակներով ձեռքբերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները՝ մինչև դրանց օտարումը կամ որպես հիմնական միջոց տվյալ տնտեսավարող սուբյեկտի սեփականություն ընդունելու մասին փաստաթուղթ կազմելը» բառերով,

բ. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «ինչպես նաև» բառերից առաջ լրացնել «ապակոմպլեկտավորված վիճակում գտնվող (այսինքն արգելակային համակարգը և (կամ) ղեկային կառավարման համակարգը և (կամ) արտաքին լուսային սարքերը և (կամ) շարժիչը և (կամ) տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված թափքի կամ խցիկի դուռը և (կամ) շարժիչի ծածկոցն ապամոնտաժված կամ հանված),» բառերը.

3) որոշման N 2 հավելվածի՝

ա. 4-րդ կետից հանել «սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված» բառերը,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում, բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի:»,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`

1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի).

2) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմնի տված թույլտվության վերասարքավորված է, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքային տարրեր հանելով կամ տեղադրելով՝ առանց թափքի տեսակը փոփոխելու տրանսպորտային միջոցի տեսակի փոփոխության կամ հենասարքի, թափքի կամ կոնստրուկցիայի փոփոխման հետևանքով արտադրող գործարանի կողմից դրված նույնացման համարի կորստի (եթե հնարավոր չէ նույնականացնել տրանսպորտային միջոցը) կամ ամբողջական մասի, ագրեգատի կամ հանգույցի փոխարեն ոչ գործարանային միացման, կցման, զոդման եղանակով հավաքված մաս, ագրեգատ կամ հանգույց օգտագործված լինելու դեպքերում.

3) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց` նոտարի կամ դրանք տված մարմնի կողմից չհաստատված պատճենները.

4) ներկայացված չեն տրանսպորտային միջոցը կամ Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման N 3 կամ N 5 հավելվածով նախատեսված փաստաթղթերը կամ անձը, ում անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում և (կամ) չի հատկացվել հանրային ծառայությունների համարանիշ կամ չի տրամադրվել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.

5) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն կամ առկա են տրանսպորտային միջոցի կամ համարակիր ագրեգատների կամ հանգույցների (թափքի, հենասարքի, խցիկի, շարժիչի) նույնականացնող համարները թաքցնելու, կեղծելու, փոխարինելու կամ ոչնչացնելու հատկանիշներ, բացառությամբ շահագործման ընթացքում տրանսպորտային միջոցի մակնիշավորման կամ համարակիր ագրեգատների կամ հանգույցների բնական մաշվածության, ժանգոտման, վերանորոգման կամ գողացված տրանսպորտային միջոցի վերադարձման փաստերի՝ նույնականացումն ապահովված լինելու դեպքերում.

6) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը կամ դրա սեփականատերը գտնվում է հետախուզման մեջ.

7) եթե oրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված է արգելադրում.

8) մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում բացակայում է նրանց համաձայնությունը տրանսպորտային միջոցը նրանցից մեկի անվամբ հաշվառելու համար:»,

դ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետ.

«10.1. Եթե հաշվառման ստորաբաժանում ներկայացված փաստաթղթերի վրա առկա են առերևույթ կեղծման հատկանիշներ կամ տեղեկություններ կան, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են, ապա հաշվառման գործողության կատարումը կասեցվում և վերսկսվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։»,

ե. 12-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

զ. 12-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունից հանել «, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն ներկայացվել է)» բառերը,

է. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Տրանսպորտային միջոցը վերահաշվառվում է տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալների (սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան, ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի կամ անվանման (առանց ՀՎՀՀ-ի փոփոխման), տրանսպորտային միջոցի թափքի կամ այլ համարակիր մասերի համարների), ինչպես նաև թափքի (խցիկի) գույնի կամ հաշվառման համարանիշերի փոփոխության կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում:»,

ը. 14-րդ կետում «հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի» բառերը փոխարինել «անձնագրային տվյալների կամ հաշվառման վայրի կամ կազմակերպության անվանման (առանց ՀՎՀՀ-ի փոփոխման) կամ գտնվելու վայրի» բառերով,

թ. 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

ժ. 15-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը «տպագրվում» բառից առաջ լրացնել «անձի ցանկությամբ» բառերը,

ժա. 15-րդ կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերությունից հանել «, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն վերահաշվառման արդյունքում չի փոփոխվել)» բառերը,

ժբ. 17-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ «վկայականը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը չի կատարվել ճանապարհային ոստիկանությունում)» բառերը փոխարինել «փաստը» բառով,

ժգ. 17-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «մասերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սեփականատիրոջ տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող անձանց» բառերը,

ժդ. 17-րդ կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. վերադարձվում են անձը հաստատող փաստաթուղթը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո), իսկ տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում՝ նաև հաշվառման վկայագիրը (դիմերեսի կողմից ներքևի ձախ և վերևի աջ անկյունները կտրված վիճակում սքանավորելուց և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան մուտքագրելուց հետո):»,

ժե. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը չեն ներկայացվում, եթե`

1) դատարանի որոշմամբ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելված լինելու կամ իրավասու պետական մարմնի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման նկատմամբ արգելանք կիրառված լինելու կամ տրանսպորտային միջոցի կալանքի տակ գտնվելու պատճառով տրանսպորտային միջոցը դուրս է սեփականատիրոջ (ներկայացուցչի) կամ շահագրգիռ անձի տիրապետումից.

2) հաշվառման վկայագիրը կամ հաշվառման համարանիշերը կորել են և այդ մասին առկա է Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:»,

ժզ. 22-րդ կետը «սեփականատիրոջը (ներկայացուցչին)» բառերից հետո լրացնել «նրա ցանկությամբ» բառերը,

ժէ. 23-րդ կետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «(եթե առկա է) և անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը» բառերը,

ժը. 24-րդ կետը «հաշվառման համարանիշերը» բառերից հետո լրացնել «(եթե դրանք հանձնվել են)» բառերը, ինչպես նաև նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե հաշվառման վկայագիրը և (կամ) հաշվառման համարանիշերը չեն հանձնվել սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պատճառով, ապա հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու ժամանակ սույն կարգով սահմանված կարգով հատկացվում են նոր հաշվառման վկայագիր և (կամ) հաշվառման համարանիշեր:»,

ժթ. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Սեփականության իրավունքով մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված անձանց պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ նրանց օրինական ներկայացուցիչներից որևէ մեկի դիմումի հիման վրա:»,

ի. 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին և 29.2-րդ կետեր.

«29.1. Տրանսպորտային միջոցի փոխարեն ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանքի հիման վրա այլ երկրից գրանցումից (հաշվառումից) հանված տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետությունում գրանցելիս (հաշվառելիս), որպես ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, հիմք են ընդունվում արտահանման երկրի իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը:

29.2. Առանց նախապես Արցախի Հանրապետությունում գրանցումից (հաշվառումից) հանելու տրանսպորտային միջոցն այլ երկրում գրանցելու (հաշվառելու) հիմքով տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետությունում գրանցումից (հաշվառումից) հանելու համար տրանսպորտային միջոցը չի ներկայացվում հաշվառման ստորաբաժանում, և հիմք են ընդունվում՝

1) այլ երկրի իրավասու մարմնի կողմից տրված տրանսպորտային միջոցն այնտեղ գրանցված (հաշվառված) լինելու մասին փաստաթուղթ.

2) Արցախի Հանրապետության հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հաշվառման վկայագիրը և (կամ) հաշվառման համարանիշերը հանձնված լինելու մասին փաստաթուղթ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հայտարարություն, որ դրանք հանձնվել են՝ նախազգուշացումով, որ այդ դեպքում դրանց ապօրինի օգտագործմամբ կատարված արարքների համար պատասխանատվությունը կրելու է տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը):»,

իա. 31-րդ կետից հանել «, դրանց նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում,» բառերը, իսկ «կամ հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթի» բառերը փոխարինել «և այդ փաստի առթիվ քրեադատավարական վարույթ հարուցելու մասին փաստաթղթի» բառերով,

իբ. 36-րդ կետից հանել «տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը,» բառերը, և «որոշումները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցի գրանցման կամ հաշվառման համար ներկայացված այլ փաստաթղթերը» բառերը.

4) որոշման N 3 հավելվածի՝

ա. 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

ա. Արցախի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).»,

բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության)» բառերը,

գ. 3-րդ կետը լրացնել նոր՝ 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«4) եթե տրանսպորտային միջոցն արդեն իսկ գրանցված է Ճանապարհային ոստիկանությունում և տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների կամ թափքի (խցիկի) գույնի փոփոխություն չի կատարվել (տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին որպես հիմք ընդունվում է սեփականատիրոջ հայտարարությունը):».

5) որոշման N 4 հավելվածի՝

ա. 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

ա. Արցախի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).»,

բ. 1-ին կետի 5-րդ ենթակետը «համարակիր մասերի համարները» բառերից հետո լրացնել «կամ պարզել արտադրման տարեթիվը կամ շարժիչի հզորությունը» բառերը.

6) որոշման N 5 հավելվածի՝

ա. 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

ա. Արցախի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).»,

բ. 1-ին կետի 5-րդ ենթակետը «համարակիր մասերի համարները» բառերից հետո լրացնել «կամ պարզել արտադրման տարեթիվը կամ շարժիչի հզորությունը» բառերը,

գ. 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

ա. Արցախի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).»,

դ. 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ (եթե գործարքը Արցախի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) չի կատարվել).»,

ե. 3-րդ կետը լրացնել նոր՝ 3-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«3) եթե տրանսպորտային միջոցն արդեն իսկ գրանցված է Ճանապարհային ոստիկանությունում և տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների կամ թափքի (խցիկի) գույնի փոփոխություն չի կատարվել (տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին որպես հիմք ընդունվում է սեփականատիրոջ հայտարարությունը):».

7) որոշման N 6 հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևից հանել «բնակության,» բառը.

8) որոշման N 7 հավելվածում՝

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձ Ե Վ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

Դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_1556

 

Դարձերես

 

Ներմուծեք նկարագրությունը_1557

                                                                                        »,

 

բ. տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի նկարագրի 1-ին կետում «պլաստիկ քարտ» բառերը փոխարինել «պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտ» բառերով,

գ. տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի նկարագրի 5-րդ կետի առաջին նախադասությունը ««ԳՈՒՅՆԸ»-«COLOUR»» բառերից հետո լրացնել ««ՇԱՐԺԻՉԻ ՏԵՍԱԿԸ»-«TYPE OF ENGINE»» բառերը,

դ. տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի նկարագրի 6-րդ կետի 2-րդ ենթակետը «է» պարբերությունից հետո լրացնել նոր՝ «է1» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«է1. «ՇԱՐԺԻՉԻ ՏԵՍԱԿԸ»-«TYPE OF ENGINE»՝ առավելագույնը 25 նիշ,».

9) որոշման N 8 հավելվածում տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի նկարագրի 5-րդ կետի 8-րդ ենթակետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

10) որոշման N 9 հավելվածով սահմանված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևից հանել «(ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության)» բառերը.

11) որոշման N 10 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման (բնակության) վայրի մասին տեղեկությունը.».

12) որոշման N 11 հավելվածի՝

ա. 6-րդ կետում «աշխատողներից կազմված հանձնաժողովի» բառերը փոխարինել «աշխատողների» բառով,

բ. 12-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության)» բառերը,

գ. 18-րդ կետի «16-րդ» բառը փոխարինել «17-րդ» բառով,

դ. 21-րդ կետի «19-րդ» բառը փոխարինել «20-րդ» բառով,

ե. 31-րդ կետի «24-րդ կամ 29-րդ» բառերը փոխարինել «25-րդ կամ 30-րդ» բառերով,

զ. 34-րդ, 35-րդ և 37-րդ կետերը «առանց աճուրդի հատկացումը» բառերից հետո լրացնել «կամ որպես ցանկալի համարանիշ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» և «գ» (միայն անձի՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու և (կամ) հանրային ծառայությունների համարանիշ հատկացված չլինելու կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք տրամադրված չլինելու հիմքով հաշվառման գործողությունների կատարումը մերժելու մասով) պարբերությունների, 4-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունների, 5-րդ ենթակետի «ա» պարբերության, 6-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերությունների, 7-րդ և 10-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին։

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ