ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 168-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 733 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 8-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 9-րդ կետի 6-րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերության «իրականացում կամ» և «փորձաքննության իրականացում, փորձաքննական եզրակացության կազմում ու տրամադրում,» բառերը հանել,
բ. «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
գ. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. գործունեության իրականացման նախաձեռնության մասին ազդակիր համայնքի ղեկավարներին և հասարակայնությանն իրազեկման ապահովում.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |