ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 437 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 437 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը:».
2) 2-րդ կետում «սահմանային թույլատրելի» բառերը փոխարինել «թույլատրելի սահմանային արտահոսքի» բառերով, իսկ «ժամանակահատվածից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ջրային ռեսուրսի օգտագործման ծավալից» բառերը.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կարգի իմաստով՝
ա. աղտոտող նյութերի քանակությունը` ջրային ռեսուրս աղտոտող նյութերի արտահոսքի քանակությունն է,
բ. վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մակարդակը` Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից հաստատված՝ արտահոսքում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային քանակությունն է,
գ. ջրային ռեսուրսի օգտագործման ծավալը (ջրառի ծավալը)՝ առանց ջրօգտագործման թույլտվության և (կամ) ջրօգտագործման թույլտվությունից ավելի և (կամ) անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային ջրառի ծավալն է,
դ. ջրի անտնտեսվար օգտագործումը ջրային ռեսուրսների հյուծում կամ ջրապահպան ռեժիմի խախտում առաջացնող, ջրերի ստանդարտների և (կամ) ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ (կատարումը չապահովող) ջրառի իրականացումն է,
ե. ազդեցության ժամանակահատվածը՝ աղտոտող նյութերի քանակի, վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մակարդակի կամ ջրային ռեսուրսի օգտագործման ծավալի սկզբից մինչև ավարտն ընկած ազդեցության ժամանակահատվածն է։».
4) 4-րդ կետը «անմիջապես արտահոսքով» բառերից հետո լրացնել «կամ ջրային ռեսուրսի օգտագործման ծավալով» բառերը.
5) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հիմքում ընկած են աղտոտող նյութերի ուղղակի կամ անուղղակի ներգործությունը, աղտոտող նյութերի քանակությունը, վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մակարդակը, ազդեցության ժամանակահատվածը, վնասակար նյութերի ազդեցության կանխարգելման և վերացման ծախսերը, ինչպես նաև ջրային ռեսուրսի օգտագործման ծավալը։
6. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատումը ներառում է շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով արտադրանքի քանակական ու որակական կորուստների փոխհատուցման, ջրային ռեսուրսի օգտագործված ծավալով պայմանավորված՝ աղտոտված և (կամ) հյուծված ջրային ռեսուրսի վերականգնման համար պահանջվող լրացուցիչ ծառայությունների, աղտոտման հետևանքով բնակչության առողջության վերականգնման և աշխատանքի արտադրողականության նվազեցման հետևանքով (այդ թվում` աշխատանքից բացակայության) աշխատանքի վերականգնման, հիմնական ֆոնդերի վրա աղտոտման ազդեցության հետևանքով արդյունաբերական արտադրանքի կորստի վերականգնման փոխհատուցման ծախսերը:».
6) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Ջրի անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային և (կամ) առանց ջրօգտագործման թույլտվության և (կամ) ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում 1 խորանարդ մետր ստորերկրյա ջրի արժեքն է 9 դրամ, իսկ 1 խորանարդ մետր մակերևութային ջրի արժեքը` 2 դրամ:».
7) 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝
ՎՋԾ = Ծ x ԱԳ, որտեղ՝
«ՎՋԾ»-ն ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով շրջակա միջավայրին (պետությանը) պատճառված վնասն է,
«Ծ»-ն ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով օգտագործված ջրի ծավալն է՝ արտահայտված խորանարդ մետրով,
«ԱԳ»-ն ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում կիրառվող 1 խորանարդ մետր ստորերկրյա կամ մակերևութային ջրի 1 խորանարդ մետրի համար սույն կարգի 19-րդ կետով սահմանված արժեքն է:».
8) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Սույն կարգը կիրառվում է`
ա. Արցախի Հանրապետության ջրային օրենսդրության իրավախախտումների հետևանքով ջրային ռեսուրսներին պատճառված վնասները հաշվարկելու համար,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագծերի տեխնիկատնտեսական հաշվարկների նպատակով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |