ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 26-ի ՆՀ-3-Ն հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, 1-2-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա. վերնագրում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ» բառերով,
բ. 1-ին, 11-րդ, 26-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով,
գ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Նախարարության անվանումն է`
հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն,
ռուսերեն լրիվ անվանումը` Министерство труда, социальных и жилищных вопросов Республики Арцах,
անգլերեն լրիվ անվանումը՝ Ministry of Labour, Social Affairs and Housing of Artsakh Republic:».
3) որոշմամբ հաստատված N2 հավելվածի վերնագրում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ» բառերով.
4) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի՝
ա. վերնագրում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ» բառերով,
բ. աղյուսակում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |