ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունիսի 30-ի
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 33-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին, 6-րդ մասերը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Արցախի Հանրապետությունում մատուցվող ծառայությունների առավելագույն սակագները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման 1-ին կետի՝
1) 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում՝
ա. հավելվածից հանել 1.7-րդ և 2.3-րդ տողերը,
բ. 4.6-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ,
| « |
|
4.6 |
Զանգեր դեպի Հայաստանի Հանրապետության շարժական ցանց |
դրամ/րոպե |
28 |
28 |
28 | |
» |
գ. հավելվածից հանել 5-րդ տողը.
2) 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի 3.5-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
3.5 |
Զանգեր դեպի Հայաստանի Հանրապետության շարժական ցանց |
դրամ/րոպե |
28 | |
» |
3) 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածում՝
ա. 1.3.3-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
1.3.3 |
Զանգեր դեպի Հայաստանի Հանրապետության շարժական ցանց |
դրամ/րոպե |
28 | |
» |
բ. 2.2.3-րդ ու 2.2.4-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
2.2.3 |
Զանգեր դեպի Հայաստանի Հանրապետության շարժական ցանց |
դրամ/րոպե |
28 |
|
2.2.4 |
Զանգեր դեպի Հայաստանի Հանրապետության ամրակցված ցանց |
դրամ/րոպե |
28 | |
» |
գ. հավելվածից հանել 3-րդ տողը.
4) 5-րդ ենթակետով սահմանված N 5 հավելվածում 2.4-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
2.4 |
Զանգեր դեպի Հայաստանի Հանրապետության շարժական ցանց |
դրամ/րոպե |
28 | |
» |
5) 6-րդ ենթակետով սահմանված N 6 հավելվածից հանել 2.4-րդ և 2.4.1-րդ տողերը.
6) 7-րդ ենթակետով սահմանված N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Մ. ՎԻՐԱԲՅԱՆ |
| |
|
|
2020 թվականի հունիսի 30
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020 թվականի
հունիսի 30-ի N 33-Ն որոշման |
| |
«Հավելված N 7
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի
դեկտեմբերի 25-ի N 73-Ն որոշման |
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ
ՀԱՄԱՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
Հ/Հ |
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ) ԱՆՎԱՆՈՒՄԸ |
Տրամադրվող թրաֆիկի ծավալը՝ ՄԲ (ներբեռնում և վերբեռնում) |
Վավերակա-նության ժամկետը ակտիվացման պահից (օր) |
Չափի միավորը |
Սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
ՀՀ դրամ |
|
1 |
Կանխավճարային համակարգի շարժական համացանցի ծառայություններ |
|
1.1 |
«Մեգա 25»
(ակտիվացման հրահանգ՝ *200*25#) |
33 |
10 |
դրամ |
500 |
|
1.2 |
«Մեգա 50»
ակտիվացման հրահանգ՝ *200*50#) |
58 |
20 |
դրամ |
750 |
|
1.3 |
«Մեգա100»
(ակտիվացման հրահանգ՝ *200*100#) |
114 |
20 |
դրամ |
1250 |
|
1.4 |
«Մեգա 200»
(ակտիվացման հրահանգ՝ *200*200#) |
200 |
30 |
դրամ |
1900 |
|
1.5 |
«Մեգա 300»
(ակտիվացման հրահանգ՝ *200*300#) |
300 |
30 |
դրամ |
2300 |
|
1.6 |
«Գիգա 1»
(ակտիվացման հրահանգ՝ *200*1#) |
1024 |
30 |
դրամ |
5600 |
|
1.7 |
«Գիգա 3»
(ակտիվացման հրահանգ՝ *200*3#) |
3072 |
30 |
դրամ |
7800 |
|
1.8 |
«Գիգա 5»
(ակտիվացման հրահանգ՝ *200*5#) |
5120 |
30 |
դրամ |
9800 |
|
2 |
Հետվճարային համակարգի շարժական համացանցի ծառայություններ |
|
2.1 |
«Մեգա 25»*
(ակտիվացման հրահանգ՝ *200*25#) |
33 |
Չօգտագործված թրաֆիկի ծավալը զրոյացվում է յուրաքանչյուր ամսվա վերջում |
դրամ |
500 |
|
2.2 |
«Մեգա 50»*
(ակտիվացման հրահանգ՝ *200*50#) |
58 |
դրամ |
750 |
|
2.3 |
«Մեգա 150»*
(ակտիվացման հրահանգ՝ *200*150#) |
182 |
դրամ |
2000 |
|
2.4 |
«Մեգա 500»*
(ակտիվացման հրահանգ՝ *200*500#) |
500 |
դրամ |
3500 |
|
2.5 |
«Գիգա 1»*
(ակտիվացման հրահանգ՝ *200*1#) |
1024 |
դրամ |
6000 |
|
2.6 |
Սակագնային պլաններում ընդգրկված ծավալի սպառումից հետո |
1 |
|
դրամ/ՄԲ |
15 |
|
2.7 |
«Մեգա օգնական»
(ակտիվացման հրահանգ` *200*75#) |
75 |
|
դրամ |
900 |
*Տվյալ սակագնային պլանի մեջ ընդգրկված ծավալը յուրաքանչյուր ամսվա սկզբին ավտոմատ կերպով կտրամադրվի բաժանորդին, և նրանից կգանձվի համապատասխան սակագնային պլանի գումարը: Սակայն բաժանորդն ինքնուրույն կամ բաժանորդների սպասարկման գործակալների օգնությամբ կարող է անջատել իր ծառայությունը կամ փոխարինել մեկ այլ սակագնային պլանով:
Ծանոթություն.
Շարժական ինտերնետ ծառայության համար ապահովվում է մինչև 3072/3072 (ներբեռնում/վերբեռնում) կբիթ/վրկ արագություն:»: