ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-107-Ն
ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի (այսուհետ՝ հրամանագիր) 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 14-րդ կետի 1-ին, 17-րդ կետի 3-րդ ենթակետերից և 18-րդ կետից հանել «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար,» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով.
2) 14-րդ կետի 1-ին, 17-րդ կետի 3-րդ ենթակետերից և 18-րդ կետից հանել «Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար,» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով.
3) 14-րդ կետի 1-ին և 17-րդ կետի 3-րդ ենթակետերից, 39-րդ կետից հանել «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ,» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով.
4) 14-րդ կետի 1-ին, 17-րդ կետի 3-րդ ենթակետերում, 18-րդ կետում, 19-րդ կետի 26-րդ ենթակետում և 39-րդ կետում «Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչներ՝ հատուկ հանձնարարությունների գծով» բառերից ու դրանց հոլովաձևերից հետո լրացնել «խորհրդատուներ,» բառը՝ համապատասխան հոլովաձևերով.
5) ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետի 8-րդ ենթակետը.
6) 5-րդ գլխի վերնագրից հանել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ,» և «ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ,» բառերը.
7) ուժը կորցրած ճանաչել 24-րդ և 25-րդ կետերը.
8) 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին կետ՝
«29.1. Խորհրդատուները գործում են Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն։».
9) ուժը կորցրած ճանաչել 32-րդ և 47-րդ կետերը։
2. Հրամանագրի 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքում՝
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ, 7-րդ, 13-րդ և 19-րդ կետերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետ՝
«12.1. Խորհրդատուներ»։
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020թ. հուլիսի 10
Ստեփանակերտ
ՆՀ-85-Ն |
|