ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ՆՀ-32-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի հուլիսի 11-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 146 դեպքերը, որոնցից 119-ը` առողջացած (2020 թվականի ապրիլի 12-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 140), ինչպես նաև այն, որ Արցախի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,
հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, իսկ 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումներն էական ազդեցություն են ունեցել վարակի տարածման դեպքերը նվազեցնելու գործում,
հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով Արցախի Հանրապետության Նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, եթե արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետի ավարտը,
և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով և 133-րդ հոդվածի 1-ին մասով՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Երկարաձգել Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից` 32 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:
2. Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրի 1-ին կետում «հուլիսի 11-ը, ժամը 22:00-ն» բառերը փոխարինել «օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ն» բառերով.
2) հրամանագրի հավելվածում՝
ա. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Քրեակատարողական հիմնարկում և ձերբակալվածներին պահելու վայրերում՝
1) թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը.
2) արգելվում է տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
3) արգելվում է կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:»,
բ. 28-րդ կետում «այդ թվում՝» բառերը փոխարինել «բացառությամբ» բառով:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020թ. հուլիսի 11
Ստեփանակերտ
ՆՀ-86-Ն |
|