Համարը 
N 200-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.07.16/18(409)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.07.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի
N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2020 թ.

N 200-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի

N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 7-ի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 29-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) 8-րդ կետում «տնօրենից» բառից հետո լրացնել «, տնօրենի առաջին տեղակալից,» բառերը.

2) 14-րդ կետում «ունի» բառից հետո լրացնել «առաջին տեղակալ և» բառերը.

3) 17-րդ կետի 10-րդ ենթակետում «իր» բառից հետո լրացնել «առաջին տեղակալի,» բառերը.

4) 18-րդ կետում «տեղակալներից» բառից առաջ լրացնել «առաջին տեղակալը կամ» բառերը.

5) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Ծառայության տնօրենի առաջին տեղակալը և տեղակալները՝

1) համակարգում են ծառայության համակարգի աշխատանքները՝ ծառայությանը վերապահված քաղաքականության իրականացման իրենց հանձնարարված բնագավառներում.

2) իրենց լիազորությունների սահմաններում համակարգում են ծառայության՝ իրենց հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայության կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում են իրենց հանձնարարված բնագավառների ծառայության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում են ծառայության տնօրենի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում են իրենց հանձնարարված բնագավառներում ծառայության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իրենց լիազորությունների սահմաններում համագործակցում են պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.

7) իրենց հանձնարարված բնագավառներում համակարգում են համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար ծառայության տնօրենին են ներկայացնում տեղեկատվություն իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

9) ապահովում են իրենց հանձնարարված բնագավառներում ծառայության տնօրենի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում ծառայության տնօրենին.

10) ծառայության տնօրենին ներկայացնում են առաջարկություններ իրենց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

11) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ