Համարը 
ՆՀ-111-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.07.31/19(410)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
27.07.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.10.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՊԱՐԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ՆՀ-32-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ՆՀ-32-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ  եմ.

 

1. Արցախի Հանրապետության պարետ նշանակել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին՝ դադարեցնելով Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես Արցախի Հանրապետության պարետի, լիազորությունները:

2. Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանագրի 2-րդ կետի «Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին» բառերով.

2) հրամանագրի 3-րդ կետից հանել «, տարածքային կառավարման և զարգացման» բառերը.

3) հրամանագրի 4-րդ կետի «Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմը» բառերով:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2020թ. հուլիսի 27

Ստեփանակերտ

ՆՀ-111-Ն