ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի
ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-108-Ն հրամանագրի հավելվածի 31-րդ կետի երկրորդ պարբերությունում և 106-րդ կետում «պետական նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի» բառերով։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020թ. հուլիսի 28
Ստեփանակերտ
ՆՀ-113-Ն |
|