Համարը 
N 222-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.07.31/19(410)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.07.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.07.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2020թ.

N 222-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 11-ի ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, «Կովսական» պետական արգելոց, «Սոսիների պուրակ» պետական արգելավայր և «Կաչաղակաբերդ» ազգային պարկ ստեղծելու, «Կովսական» պետական արգելոցի, «Սոսիների պուրակ» պետական արգելավայրի և «Կաչաղակաբերդ» ազգային պարկի կանոնադրություններն ու սահմանների հատակագծերը և կոորդինատները հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 19-ի N 237 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 1053-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 5-րդ կետից հանել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության» բառերը.

2) որոշման 8-րդ կետում «բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը» բառերը փոխարինել «բնապահպանության կոմիտեին» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետում «Հովհաննես Թումանյան փողոցի» բառերը փոխարինել «Սասունցի Դավիթ փողոցի» բառերով, իսկ «117» թիվը՝ «15» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ