Համարը 
N 227-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.07.31/19(410)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.07.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.07.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1053-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2020թ.

N 227-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1053-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 1053-Ն որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին բաժնի 27-րդ կետից հանել «(Կարադաղ լեռ)» բառերը.

2) 1-ին բաժնի 23-րդ, 36-րդ և 38-րդ, 3-րդ բաժնի 54-րդ, 62-րդ, 65-րդ և 71-րդ, 4-րդ բաժնի 73-րդ և 85-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-40.4-րդ կետերով.

 

«

40.1

«Շրշռանի ջրվեժ»

Ասկերանի շրջան, Պատարա գյուղից 1 կմ արևմուտք, Պատարա գետի ձախ վտակի ստորին հոսանքի անտառապատ կիրճում

40.2

«Խրավանդի ջրվեժ»

Ասկերանի շրջան, Պատարա գյուղից 4 կմ հարավ-արևմուտք` Պատարա գետի ձախ անանուն վտակի ստորին հոսանքի անտառապատ կիրճում

40.3

«Սպիտակաջուրի ջրվեժ»

Քաշաթաղի շրջան, Լեռնահովիտ համայնքի, Շրվական գյուղի տարածքում, Սպիտակաջուր գետակի վրա

40.4

«Կռմկեռ ջրվեժ»

Շահումյանի շրջան, Դադիվանք և Սուրբ Աստվածածին վանքերի միջև, Տրտու գետի ձախ զառիթափ լանջին

 
   
   
   

 

».

 

4) 2-րդ բաժնի 46-րդ և 47-րդ կետերում «Հոչազ» բառը փոխարինել «Հոչանց» բառով.

5) 3-րդ բաժնի 52-րդ կետում «Թբղլու» բառը փոխարինել «Մարտակերտի շրջան, Թբլղու» բառերով.

6) 3-րդ բաժնի 58-րդ կետում «Դութխուի» բառը փոխարինել «Թութխուն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ