ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
27 հուլիսի 2020թ. |
N 255-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 467 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 467 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 31-ին կետում, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-6-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով.
2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 24-րդ կետում «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերով, իսկ «հարկային տեսչություն» բառերը՝ «հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանում» բառերով.
3) որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի հուլիսի 27-ի N 255-Ն որոշման |
| |
«Հավելված թիվ 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 30-ի N 467 որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալ
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատակազմի բարեգործական ծրագրերի համակարգման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար):»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |