Համարը 
N 256-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.07.31/19(410)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.07.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.05.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 823-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 2020թ.

N 256-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 823-Ն

 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածը, Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթները` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

2. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին ճանաչել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 20-ի «Լիազոր պետական մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի N 904 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 823-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ