ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
29 հուլիսի 2020թ. |
N 275-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 400 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 400 որոշման (այսուհետ նաև՝ որոշում) մեջ և հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, տեքստում «հաստատել» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «սահմանել» բառով և դրա հոլովաձևերով.
2) որոշման տեքստից և հավելվածից «օրենքի» բառից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.
3) որոշման հավելվածի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«2. Անվան փոխման համար անունը փոխել ցանկացող չափահաս անձն անձամբ դիմում է քաղաքացիական կացության գրանցման (այսուհետ՝ ՔԿԱԳ) մարմին:»,
բ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. ամբողջ տեքստում «ՔԿԱԳ-ի տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ՔԿԱԳ մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
դ. 7-րդ, 12-րդ, 15-18-րդ և 22-րդ կետերի «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, իսկ 25-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի» բառերը՝ «Արցախի Հանրապետության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |