Համարը 
ՆՀ-124-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.08.14/20(411)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
07.08.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.08.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.10.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ՆՀ-32-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2020

ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ՆՀ-32-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ  եմ.

 

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի հավելվածի 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված սահմանափակումներից պարետի որոշմամբ կարող են նախատեսվել բացառություններ, ինչպես նաև կարող է սահմանվել բացօթյա միջոցառումը որպես հանրային միջոցառում որակելու համար անձանց մասնակցության այլ թվաքանակ:»:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2020թ. օգոստոսի 7

Ստեփանակերտ

ՆՀ-124-Ն