ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
13-Ի ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-9-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) կարգադրության հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը՝
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնի անձնագիր N 13».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 18».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 36».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 47.2».
2) կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով`
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 31.1».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության ներման և քաղաքացիության հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 31.2».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 31.3».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 31.4».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 41.2».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 60»։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020թ. օգոստոսի 4
Ստեփանակերտ
ՆԿ-7-Ն |
|