Համարը 
N 305-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.08.14/20(411)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.08.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.08.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2020թ.

N 305-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 7-ի «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» N 39-Ն որոշմամբ սահմանված հավելվածը լրացնել 7-րդ և 8-րդ բաժիններով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի օգոստոսի 4-ի N 305-Ն որոշման

 

«7. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԵՎ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ

ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

28. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի արական սեռի և կին ծառայողների դաշտային համազգեստը կազմված է`

1) գլխարկ` հովարով մուգ կապույտ լավսանի կտորից: Առջևի կենտրոնական մասում տեղադրված է քննչական կոմիտեի 5սմ տրամագծով տարբերանշան` կարմիր եզրաշերտով (Ձև N 13, նկար 1).

2) տաբատ` մուգ կապույտ գույնի լավսանի կտորից, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, հետևամասի երկու կողմերում գրպաններ (Ձև N 13, նկար 2).

3) սվիտեր` մուգ կապույտ բրդյա կտորից: Թևքերը երկարաթև՝ մանժետներով, ներքևի մասը նույնպես մանժետով: Առջևի և հետևի հատվածներում 0,5սմ լայնությամբ կարմիր եզրակար: Առջևի եզրակարից 4սմ վերև՝ աջ կողմում ասեղնագործված է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտե» գրառումը, իսկ ձախ կողմում եզրակարից ներքև՝ կապույտ տարբերվող կտորից կոճկվող կափույրով գրպան: Ձախ թևքին՝ ուսից 5սմ ներքև կարված է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը: Ուսադիրները կարված են կապույտ տարբերվող կտորից (Ձև N 13, նկար 3, 4).

4) շապիկ կարճաթև` մուգ կապույտ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճկվող երեք կոճակով: Առջևի հատվածում 0,5սմ լայնությամբ կարմիր եզրակար, իսկ եզրակարից 4սմ վերև՝ աջ կողմում ասեղնագործված է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտե» գրառումը: Ձախ թևքին՝ ուսից 5սմ ներքև որպես թևքանշան կարված է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը: Թևքերը` կարճ, մանժետներով, ներքևի մասը նույնպես մանժետով: Ուսադիրները կարված են կապույտ կտորից (Ձև N 14, նկար 1, 2).

5) շապիկ երկարաթև` մուգ կապույտ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` երեք կոճակով կոճկվող: Առջևի հատվածում 0,5սմ լայնությամբ կարմիր եզրակար, իսկ եզրակարից 4սմ վերև` աջ կողմում ասեղնագործված է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտե» գրառումը: Ձախ թևքին՝ ուսից 5սմ ներքև կարված է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը: Թևքերը երկար՝ մանժետներով, ներքևի մասը նույնպես մանժետով: Ուսադիրները կարված են կապույտ կտորից (Ձև N 14, նկար 3, 4):

 

8. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

29. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողը դաշտային համազգեստը կրում է սույն կարգով սահմանված կանոններին համապատասխան:

30. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգով սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:

31. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողները դաշտային համազգեստը կրում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի դեպքում:

32. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին արգելվում է`

1) դաշտային համազգեստը կրել սահմանված ձևերին չհամապատասխանող տեսքով.

2) համազգեստի վրա կրել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի այլ պարագաներ կամ այն կրել քաղաքացիական հագուստի հետ մեկտեղ:

33. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների դաշտային համազգեստը կրելու ժամկետները սահմանվում են համաձայն N 3 աղյուսակի:

 

     

Աղյուսակ N 3

 

NN

Անվանումը

Քանակը

Կրելու ժամկետը

(տարի)

1.

Գլխարկ՝ հովարով

1 հատ

2

2.

Տաբատ

2 հատ

1

3.

Շապիկ` երկարաթև

2 հատ

1

4.

Շապիկ` կարճաթև

2 հատ

1

5.

Սվիտեր

2 հատ

2

 

Ներմուծեք նկարագրությունը_1596

 

                    Ներմուծեք նկարագրությունը_1597

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

   

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

    

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ