ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
7 օգոստոսի 2020թ. |
N 320-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 722-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթները` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 520-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 722-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ կետում «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը» բառերով.
2) 6-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի» բառերով,
բ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) որոշման փաթեթի պահպանությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |