Համարը 
N 41-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.08.14/20(411)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
31.07.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.07.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 3Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հուլիսի 31-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ

24-Ի N 3Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 41-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 24-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 3Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կարգի 1-ին պարբերությունում «երկարաձգման» բառից հետո լրացնել «և վերաձևակերպման» բառերը.

2) Կարգի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Թույլտվություն չի պահանջվում`

1) ցամաքային շարժական բջջային կապի բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,

2) շարժական արբանյակային կապի գլոբալ համակարգերի շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,

3) մինչև 5 Վտ հզորությամբ առանց բաց ճառագայթման կենցաղային և բժշկական գերբարձր ռադիոհաճախականության սարքավորումների օգտագործման համար,

4) 10 մետր հեռավորության վրա հետևյալ մագնիսական դաշտի լարվածությամբ ինդուկցիոն սարքավորումների (ռադիոհաճախականային նույնացման, հսկող ռադիոազդանշանային, ապրանքների նույնացման, անձնական նույնացման, արտադրանքի հսկման) օգտագործման համար`

ա. 9 - 59,75 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 72 դԲ (մկԱ/մ),

բ. 59,75 - 60,25 կՀց, 70 - 119 կՀց, 6765 - 6795 կՀց, 13,553 - 13,567 ՄՀց, 26,957 - 27,283 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 42 դԲ (մկԱ/մ),

գ. 60,25 - 70 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 69 դԲ (մկԱ/մ),

դ. 119 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 66 դԲ (մկԱ/մ),

ե. 7400 - 8800 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 9 դԲ (մկԱ/մ),

5) 125 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ համարժեք - իզոտրոպ հզորությամբ, անվադողերը վերահսկող անլար կապի սարքավորումների օգտագործման համար,

6) 315 - 600 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև 5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 30 – 37,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 1 մՎտ հզորությամբ, 402 - 405 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մկՎտ հզորությամբ բժշկական իմպլանտանտների օգտագործման համար, 457 կՀց ռադիոհաճախականությամբ աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 7 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, ձնակույտի հետևանքով զոհերի փնտրման սարքերի օգտագործման համար,

7) 3155 - 3400 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև 13,5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 33,2 - 48,5 ՄՀց, 57 - 57,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ անլար լսողական սարքերի օգտագործման համար,

8) 6765-6795 կՀց, 13,553-13,567 ՄՀց, 26,957-27,283 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42դԲ(մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 40,660-40,700 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 10մՎտ հզորությամբ, 169,400-169,475ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 500 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 50 կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 169,400-169,4875 ՄՀց և 169,4875-169,8125 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող մինչև 10 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 433,05-434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 10 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 863–870 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 25 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 868-868,6 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 25 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ելքային հաղորդման (uplink transmissions) և 869,4-869,65 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 500 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) մուտքային հաղորդման (downlink transmissions), 24,0-24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ոչ մասնագիտացված սարքավորումների (հեռակառավարման, հեռուստաչափության, հեռուստակառավարման, ազդանշանման) օգտագործման համար,

9) 2400 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, անլար հասանելիության լայնաշերտ սարքավորումների օգտագործման համար,

10) 5150-5250 ՄՀց, 5725-5875 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում), 5250-5350 ՄՀց, 5470-5725 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում),

11) 26,957 - 27,283 ՄՀց, 34,995 - 35,225 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 28,0 - 28,2 ՄՀց, 40,660 - 40,700 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 1 Վտ հզորությամբ, մոդելների ղեկավարման սարքավորումների օգտագործման համար,

12) 66 - 74 ՄՀց, 87,5 - 92 ՄՀց, 100 - 108 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 151 - 162,7 ՄՀց, 163,2 - 168,5 ՄՀց, 174 - 230 ՄՀց, 470 - 638 ՄՀց, 710 - 726 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ առավելագույն հզորությամբ, 165,5 - 167,3 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում (165,70 ՄՀց, 166,10 ՄՀց, 166,50 ՄՀց, 167,15 ՄՀց ֆիքսված ռադիոհաճախականություններ) աշխատող, մինչև 20 մՎտ հզորությամբ, ռադիոխոսափողների օգտագործման համար,

13) 87,5 - 92 ՄՀց, 863 - 865 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 1795 - 1800 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 20 մՎտ հզորությամբ, անլար աուդիոսարքավորումների օգտագործման համար,

14) 26,945 ՄՀց, 26,960 ՄՀց ռադիոհաճախականություններով աշխատող, մինչև 2 Վտ հզորությամբ, 433,05 - 434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 5 մՎտ հզորությամբ, 868-868,2 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների օգտագործման համար, 149,95 - 150,06 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների (հեռավոր օբյեկտներում) օգտագործման համար,

15) 30 - 41 ՄՀց, 1880 - 1900 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար հեռախոսասարքերի օգտագործման համար,

16) 1710 - 1785 ՄՀց, 1805 - 1880 ՄՀց, 1920 - 1980 ՄՀց, 2110 - 2170 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող ներսրահային բջջային կապի սարքավորումների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ Հայաստանի Հանրապետության շարժական կապի օպերատորների հետ ռոումինգային համաձայնագրի առկայության դեպքում) օգտագործման համար,

17) 9,2 ԳՀց – 9,975 ԳՀց, 10,5 - 10,6 ԳՀց, 13,4 - 14 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, 24,00 - 24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, տեղաշարժի և ռադիոազդանշանի հայտնաբերման սարքավորումների (փոքր հզորության ռադարներ` օբյեկտի դիրքը, արագությունը և այլ բնութագրերը որոշելու համար) օգտագործման համար,

18) 10,7 - 12,75 ԳՀց, 14,0 - 14,5 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) և 19,7-20,2 ԳՀց, 29,5-30,0 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում, ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար,

19) 26,957 - 27,09 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 2446 - 2454 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, երկաթուղուն ավտոմատ նույնացման սարքավորումների օգտագործման համար,

20) 13,553-13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 60 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 865-865,6 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200 կՀց շերտի առավելագույն լայնությամբ, (865,6-867,6 ՄՀց ռադիոհաճախակա-նությունների շերտում աշխատող հարցումներ հաղորդող, մինչև 2 Վտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), թույլատրվում է միայն 865,7 ՄՀց, 866,3 ՄՀց, 866,9 ՄՀց և 867,5 ՄՀց ռադիոհաճախականությունների կենտրոնացած չորս ալիքներում՝ յուրաքանչյուրը 200 կՀց շերտի առավելագույն լայնությամբ), 867,6-868 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 500 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200 կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 2446-2454ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) ռադիոհաճախականային նույնացման (RFID) սարքավորումների օգտագործման համար,

21) 446 - 446,1 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 0,5 Վտ հզորությամբ, անձնական ռադիոկայանների (ոչ մասնագիտական) օգտագործման համար,

22) 76-77 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 55 դԲ (մկԱ/մ) էֆեկտիվ ճառագայթող իզոտրոպ հզորությամբ, տրանսպորտային միջոցների վրա տեղադրված տելեմատիկ համակարգերի օգտագործման համար,

23) Արցախի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման համար ռադիոկապի շարժական ցանցերի կազմակերպման կամ արբանյակային կապի երկրային կայանի շահագործման նպատակով մինչև 15 օր ժամկետով օգտագործվող ռադիոհաճախականությունների համար, բայց ոչ ավելի քան տարեկան 3 անգամ:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված փոքր շառավղով անլար կապի համակարգերն օգտագործվում են Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցների համաձայն` Արցախի Հանրապետության տարածքում Թույլտվություն ունեցող անձանց ռադիոսարքավորումներում խանգարումներ չառաջացնելու և այդ ռադիոսարքավորումներից առաջացող խանգարումներից պաշտպանություն չպահանջելու պայմանով:».

3) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1. Սույն կարգի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշված ռադիոհաճախականություններն առանց Թույլտվության կարող են օգտագործվել միայն Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Սույն կետում նշված համաձայնեցումը ստանալու համար սույն կարգի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշված ռադիոհաճախականություններն առանց թույլտվության օգտագործման համար դիմող անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի N 3 և N 4 հավելվածներով նախատեսված տեղեկությունները: Հանձնաժողովը սույն կետում նշված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է՝ այն նախապես համաձայնեցնելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի հետ՝ վերջինիս դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

4) Կարգի 8-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով տրամադրվող Թույլտվության գործողությունը չի կարող ցանցի լիցենզիայի գործողության ժամկետից ավելի լինել:».

5) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

«14.1. Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում՝ փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:».

6) ուժը կորցրած ճանաչել Կարգի 19-րդ կետը.

7) Կարգի 21-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և Կարգի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) Հայտատուն գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում։».

8) Կարգի 27-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայտատուն գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում.».

9) Կարգի 36-րդ կետում «մինչև Թույլտվության գործողության ժամկետի ավարտը» բառերը փոխարինել «Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ» բառերով.

10) Կարգի 39-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և Կարգի 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) Թույլտվություն ունեցող անձը` օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում` նաև իր կանոնադրության համաձայն, իրավունք չունի օգտագործելու հայցվող ռադիոհաճախականությունը։».

11) Կարգի 40-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«40. Հանձնաժողովը Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում է ընդունում Հայտը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:».

12) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ գլխով.

«6. Ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները

42. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ։

43. Ոչ լրիվ եռամսյակի ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի չափը հաշվարկվում է ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (Թույլտվության գործողության) օրացուցային օրերի համար` եռամսյակի համար սահմանված վճարի և եռամսյակի օրացուցային օրերի թվի քանորդի և ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (Թույլտվության գործողության) օրացուցային օրերի արտադրյալի չափով։

44. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման ժամանակ տվյալ վճարի մասով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է վճարման ենթակա գումարի կլորացում: Մինչև 50 լումայի դեպքում գումարը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 50 և ավելի լումայի դեպքում՝ դեպի մեծացում:

45. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի գումարի վճարումը սույն կարգով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար պակաս վճարված վճարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար։

46. Եթե ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի վճարման ժամանակ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են ռադիոհաճախականության պարտադիր վճարի գումարները, այնուհետև՝ տույժերը:

47. Թույլտվություն ունեցող անձի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման դեպքում ռադիոհաճախականության պարտադիր վճարը (տույժը) հաշվարկվում է մինչև Թույլտվության գործողության դադարեցման համար դիմումի ներկայացման (Հանձնաժողովում մուտքագրման) օրը (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում՝ մինչև այդ օրը), իսկ Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման դեպքում՝ մինչև Թույլտվության գործողությունը դադարեցնելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման ընդունման օրը։».

13) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ գլխով.

«7. Թույլտվության վերաձևակերպումը

48. Թույլտվություն ունեցող անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում Թույլտվության վերաձևակերպման համար դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ: Դիմումները Հանձնաժողովի կողմից բավարարվում կամ մերժվում են ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

49. Թույլտվության վերաձևակերպման դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքների, նորմատիվ իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին,

2) Թույլտվություն ունեցող անձը օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում` նաև իր կանոնադրության համաձայն իրավունք չունի օգտագործելու տրամադրված ռադիոհաճախականությունը:».

14) Կարգի NN 1-4-րդ հավելվածների 1-ին կետերում «Հայտատու (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը)» բառերը փոխարինել «Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)» բառերով.

15) Կարգի N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով.

«19. Շարժական ռադիոկապի ցանցի շահագործման ընթացքում օգտագործվող ազդականչը՝ _____________________:».

16) ուժը կորցրած ճանաչել Կարգի N 5 հավելվածը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

              

2020 թվականի հուլիսի 31

ք. Ստեփանակերտ