Համարը 
ՆՀ-32-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.06.01/13(404)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
01.06.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.06.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.10.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ՆՀ-32-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի

 ՆՀ-32-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ եմ.

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմգագրությամբ.

«3. Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Արցախի Հանրապետության առողջապահության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, պաշտպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետը և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը:».

2) հրամանագրի հավելվածի 25-րդ կետում «Ֆինանսների նախարարության կողմից» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի կողմից» բառերով։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2020թ. հունիսի 1

Ստեփանակերտ

ՆՀ-32-Ն