ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ» բառակապակցությունը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քարտուղար» բառակապակցությունը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ» բառակապակցությամբ,
բ) 3 հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախագահը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը» բառերով,
գ) 6 հոդվածում «կանոնակարգ» բառը փոխարինել «աշխատակարգ» բառով,
դ) 7 հոդվածում «պատգամավորների մեկ երրորդի» բառերից հետո ավելացնել «, կամ Ազգային ժողովի նախագահության» բառերը,
ե) 8 հոդվածի առաջին մասում «Ազգային ժողովի նախագահին» բառերից հետո ավելացնել «, Ազգային ժողովի նախագահությանը» բառերը,
զ) 10 հոդվածի 15-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը ստեղծում է Ազգային ժողովի նախագահություն, որը լուծարվում է միայն Ազգային ժողովի կողմից»:
է) 17 հոդվածի առաջին և երկրորդ նախադասություններում «հանձնաժողովների» բառից առաջ ավելացնել «նախագահության և մշտական» բառերը:
Նույն հոդվածի նախավերջին բառից հետո ավելացնել «Ազգային ժողովի նախագահությանը և » բառակապակցությունը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
14 հունվարի 1998թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-4 |
|