| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» դեկտեմբերի 2013 թվականին
Պետական գրանցման համարը 30113150 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
29 նոյեմբերի 2013թ. |
N 20-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N12 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով, «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի գ) կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է`
1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի մարտի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N12 որոշմամբ հաստատված հավելված 2-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բաժիններ
1. Իրական հատվածի տնտեսության վիճակագրության բաժին
2. Սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժին
3. Մակրոտնտեսական ցուցանիշների, ազգային հաշիվների և ֆինանսների վիճակագրության բաժին
4. Վճարային հաշվեկշռի, արտաքին առևտրի և գների վիճակագրության բաժին
5. Անձնակազմի կառավարման, իրավաբանական և մեթոդոլոգիայի բաժին
6. Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
7. Հաշվապահական հաշվառման բաժին
8. Հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժին
9. Վերահսկողության բաժին (կստեղծվի համապատասխան հաստիքների առկայության դեպքում)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի մարտի 1-ից: