Համարը 
ՀՕ-9
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.03.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.04.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2001

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ-ՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեփականության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1. Օրենքի 6 հոդվածի՝

 

ա) առաջին պարբերության առաջին նախադասությունում «կարող են լինել» բառերից հետո ավելացնել «հողը» բառը,

բ) առաջին պարբերության երկրորդ նախադասությունից հանել «հողը» բառը:

 

2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10ա հոդվածով.

 

«Հոդված 10ա. Հողը քաղաքացիներին սեփականության իրավունքով հատկացնելը

Գյուղացիական տնտեսություն վարելու, այգեգործության, բնակելի տների շինարարության ու դրանց սպասարկման, ինչպես նաև օրենքով նախատեսված մյուս կարիքների բավարարման համար հողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին տրվում է սեփականության իրավունքով:

Սեփականության իրավունքով քաղաքացիներին հողը հատկացնելու կարգն ու պայմանները որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսդրությամբ»:

 

3. Օրենքի 11 հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասության մեջ «այլ անշարժ գույքը» բառերից հետո ավելացնել «հողը» բառը, իսկ «այգետնակները՝ իրենց կից» բառերից հետո՝ «հողամասով» բառը:

 

4. Օրենքի 12 հոդվածի՝

ա) առաջին պարբերության առաջին նախադասության մեջ «տնտեսական շինություններ» բառերից հետո ավելացնել «հողամասեր» բառը,

բ) երկրորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Գյուղացիական տնտեսության իրավունքները ճանաչվում են ընտանիքի գլխավորի կամ ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ՝ ընտանիքի որևէ չափահաս անդամի անվամբ ձևակերպվող և հողային պետական ռեգիստրի կողմից տրվող պետական ակտի հիման վրա, որտեղ նշվում են տնտեսության տիրապետման տակ գտնվող հողամասերի վայրը, դիրքը, չափերը, դրանց կադաստրային արժեքը: Գյուղացիական տնտեսության գույքը, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքը, տիրապետվում, օգտագործվում և տնօրինվում է նրա անդամների հայեցողությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

5. Օրենքի 19 հոդվածի՝

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության սեփականությունը գոյանում է գյուղացիական տնտեսությունների սեփականությունը կամավոր հիմունքներով միավորելու միջոցով»,

բ) երկրորդ պարբերությունում «կարող է ունենալ» բառերից հետո ավելացնել «հողամասեր» բառը,

գ) չորրորդ պարբերությունում «տնտեսության մեջ ունեցած իր» բառերից հետո ավելացնել «հողաբաժինը» բառը:

 

6. Օրենքի 34 հոդվածում «...տրանսպորտը, հողը» բառերից հետո փակագծերում ավելացնել (եթե այն տրված չէ ոչ պետական սեփականության իրավունքի սուբյեկտներին) բառերը, այնուհետև՝ ինչպես կա:

 

7. Օրենքի 39 հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Բնական ռեսուրսները հատկացվում են օգտագործման, իսկ հողը՝ նաև սեփականության իրավունքով»:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 ապրիլի 1998թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-9