Համարը 
N 354
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.09.10/2(02)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.08.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.08.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ 211 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2005թ.

N 354

  ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ 211 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12‑րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 20-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 211 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված՝ զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման ու սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 1-ին կետի «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Կենսաթոշակ նշանակվելուց հետո իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների մասին բնակավայրերից տեղեկանքները կենսաթոշակ նշանակող մարմին է ներկայացվում մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը: Այդ ժամկետից ուշ տեղեկանքը ներկայացվելու դեպքում կենսաթոշակին տրվող հավելավճարը հաշվարկվում է տեղեկանքը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:»,

բ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները (կցվում է)».

գ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված՝ զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով, ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկի, հաշվառման կարգի ու պայմանների՝

վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները»,

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի շարքային և հրամանատարական անձնակազմերում զբաղեցրած պաշտոններով ծառայությունը, ինչպես նաև նրանց ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը՝ անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,

բ) զինվորական ծառայությունը նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում, ինչպես նաև նրանց ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը՝ անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,

գ) անօրինական դատապարտված կամ անօրինական քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»,

2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած զինծառայողների զինվորական ծառայության ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվում են զինծառայության և այլ բնույթի գործունեության հետևյալ տեսակները»,

2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«մեկ ամսվա այլ բնույթի գործունեությունը՝ մեկ ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով՝

ա) մինչև զինվորական ծառայության անցնելը նախկին ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի քաղաքացիական ավիացիայի համակարգերում օդաչուական ու ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատանքային ստաժը,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած և սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած սպաների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորելու ժամանակաշրջանը.

մեկ տարվա այլ բնույթի գործունեությունը՝ վեց ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով՝

ա) մինչև զինվորական ծառայության անցնելը պահեստից զորակոչված սպայական անձնակազմի՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 5 տարի առկա ուսուցման ժամանակաշրջանը,

բ) Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած ու սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած զինծառայողների ուսման ժամանակաշրջանը:»:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ