Համարը 
N 234-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.09.11/22(413)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
05.11.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.11.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՔԱՂԱՔԱՑՒԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 185 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2019 թվականի նոյեմբերի 05-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 185

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 234-Ն

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 185 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում՝ «օրենքի» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

2) որոշմամբ սահմանված հավելվածի՝

ա. 6-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար պետական նախարարի, համապատասխան նախարարի, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) պատճառաբանված որոշմամբ:».

բ. 7-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «ԼՂՀ» հապավումը.

գ. 11-րդ կետից և Ձև N 1-ից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

դ. ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

   

Բ.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 

      

«05» նոյեմբերի 2019թ. 

 ք. Ստեփանակերտ