Համարը 
N 236-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.09.11/22(413)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
05.11.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.11.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ  ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 95 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2019 թվականի նոյեմբերի 05-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 95 ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 236-Ն

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի մարտի 30-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 95 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում՝ «օրենքի» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

2) որոշմամբ սահմանված հավելվածի՝

ա. 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից կարող է զբաղեցվել սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ մինչև վեց ամիս ժամկետով տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ՝ նրա հրամանով (որոշմամբ)՝ մեկշաբաթյա ժամկետում:».

բ. 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ՝ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր) կնքելով (Ձևը կցվում է).

բ) սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով և օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) կողմից նրա հետ Պայմանագիր կնքելով:».

գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում (ընդ որում սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) գրավոր դիմում է Խորհուրդ՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող սույն կարգով նախապատվություն ստացած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ Պայմանագիր կնքելու համար:».

դ. 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի մասին Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ այդ մասին համապատասխան տեղեկություն հրապարակելով Խորհրդի աշխատակազմում տեսանելի ցուցանակի վրա, ինչպես նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:».

ե. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին:».

զ. 14-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կարող է մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ կնքել Պայմանագիր՝ հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ, 12-րդ հոդվածները, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:».

է. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերում՝ մեկամսյա ժամկետում, Պայմանագիրը կնքում է երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Խորհուրդ, իսկ երրորդը՝ նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:».

ը. 16-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) կողմից մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ Պայմանագիր չկնքելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի համապատասխան մարմին չներկայանալու կամ համապատասխան մարմին սահմանված ժամկետում ներկայանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարվելու դեպքում համապատասխան մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Խորհրդին:».

թ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Պայմանագրի ժամկետը, մինչև սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առաջացումը, կարող է երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի կամ դրա վերացման ժամկետի փոփոխման դեպքում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) և այն անձի համաձայնությամբ, ում հետ կնքվել է Պայմանագիրը:».

ժ. 18-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված ժամկետները կարող են երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:».

ժա. ամբողջ տեքստում՝ բացառությամբ կցված Ձևի 6-րդ կետի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

   

Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 

      

«05» նոյեմբերի 2019թ. 

ք.Ստեփանակերտ