ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2019 թվականի նոյեմբերի 05-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 134
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 239-Ն
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2007 թվականի օգոստոսի 7-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանելու մասին» N 134 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում և որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 3-րդ կետում «օրենքի» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետով նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղումը, նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) և Խորհրդի համաձայնությամբ, համապատասխանաբար իրականացնում են պետական նախարարը, համապատասխան նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը):».
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետով Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղման դեպքում, մինչև գործուղման վերաբերյալ որոշում կայացնելը, գրավոր դիմում են նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) և Խորհրդին՝ ներկայացնելով գործուղման հիմքերը (գործուղման ծրագրերը, հրավերքը և այլն) համաձայնություն ստանալու համար՝ համապատասխանաբար պետական նախարարը, համապատասխան նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը):
Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղման դեպքում մինչև այդ մասին որոշում կայացվելը, առնվազն 15 օր առաջ, գրավոր դիմում են նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) և Խորհրդին՝ ներկայացնելով գործուղման հիմքերը (գործուղման ծրագրերը, հրավերքը և այլն) համաձայնություն ստանալու համար՝ համապատասխանաբար պետական նախարարը, համապատասխան նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը):».
գ. 9-րդ կետում «օրենքի» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:
3) որոշման N 1, N 2 հավելվածների ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
| |
Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
| |
|
|
«05» նոյեմբերի 2019թ.
ք.Ստեփանակերտ |
|