| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2014 թվականի հունվարի «16»-ին
Պետական գրանցման համարը 2051412 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«09» հունվարի 2014թ. |
N 1-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2011 թվականի ապրիլի 4-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության, համամասնությունների մասին տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանով հաստատված`
1) N 6 հավելվածի`
ա. աղյուսակը` 7.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.8-րդ կետով.
|
«7.8. Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` 80 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող սրահի միջոցով իրականացվող գործունեության համար |
|
X |
X», |
բ. լրացման կարգի 7.6-րդ կետի բացատրությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«7.8-րդ կետում լրացվում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` 80 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող սրահի միջոցով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը (0.5),».
2) N 23 հավելվածի`
ա. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետ.
«7.1. Ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կազմում գործող ատամնատեխնիկական յուրաքանչյուր աշխատատեղի համար լրացուցիչ ուղղիչ գործակիցը` ____»,
բ. լրացման կարգի 7-րդ կետի բացատրությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«7.1-ին կետում լրացվում է ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կազմում գործող ատամնատեխնիկական յուրաքանչյուր աշխատատեղի համար «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9310-րդ հոդվածով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը (0.8),»,
գ. լրացման կարգի 8-րդ կետի բացատրությունում «(40000 x ելակետային տվյալ x ուղղիչ գործակից)» բառերը փոխարինել «(40000 x ելակետային տվյալ x ուղղիչ գործակից x լրացուցիչ ուղղիչ գործակից)» բառերով:
|
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |