| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«13» հոկտեմբերի 2010թ.
պետական գրանցման համարը 3031091 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
29 սեպտեմբերի 2010 թվականի |
Թիվ 47Ն |
ք. Ստեփանակերտ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՊԻ ԿԱՐՃ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածի 2-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող դեպի կարճ համար կատարվող զանգերի սակագինը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Սահմանված է ԼՂՀ հանրային ծառայությունները և
տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2010թ. սեպտեմբերի 29-ի Թիվ 47Ն որոշմամբ |
ՍԱԿԱԳԻՆ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՊԻ
ԿԱՐՃ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԶԱՆԳԵՐԻ
|
Հ/Հ |
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՍԱԿԱԳԻՆԸ` ներառյալ ավելացված
արժեքի հարկը, դրամ/մեկ րոպեի համար |
|
I. Դեպի կարճ համար կատարվող զանգերի սակագին |
|
1. |
Զանգեր դեպի 5201 կարճ համար |
80 |
|
2. |
Զանգեր դեպի 5203 կարճ համար |
80 |
(Աղյուսակը լրաց. 30.11.10 թիվ 64Ն)
|
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար` |
Վ. Առաքելյան |