ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
23 սեպտեմբերի 2020թ. |
N 486-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի
N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգը և կազմը հաստատելու մասին» N 575-Ն որոշման N2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 23-ի N 486-Ն որոշման |
| |
«Հավելված N2
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի հուլիսի 16-ի N 575-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Արցախի Հանրապետության պետական նախարար (խորհրդի նախագահ)
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար
Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահ
Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ
Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահի խորհրդական
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմի ջրային, կենսառեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետ
«ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
«ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |