ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
24 սեպտեմբերի 2020թ. |
N 495-Ն |
ք. Ստեփանակերտ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 128 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով (այսուհետ` աղյուսակ) նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ (այսուհետ` լիցենզավորող մարմիններ) են հանդիսանում համապատասխանաբար`
1) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով.
2) Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` աղյուսակի 7-րդ բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.
3) Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը` աղյուսակի 101-ին բաժնի 1-ին, 15-րդ բաժնի 3-րդ, 5-րդ, 5.1-ին և 6-րդ կետերով և 17-րդ բաժնի 12-րդ կետով.
4) Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով և 16.2-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով.
5) Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը` աղյուսակի 161-ին բաժնի 1-ին և 2-րդ կետերով.
6) Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 16-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով.
7) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ կետով, 14-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 17-րդ բաժնի 8-րդ կետով.
8) Արցախի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 8-րդ կետով.
9) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.
10) Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն` աղյուսակի 12-րդ բաժնի 1-ին կետով.
11) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 17-րդ բաժնի 1-ին կետով:
2. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարզ ընթացակարգով լիցենզիաները տրամադրող Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
3. Հաստատել պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների ձևերը` համաձայն հավելվածի։
4. Սահմանել, որ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների ձևերը հաստատվում են համապատասխան լիցենզավորման կարգերով:
5. «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզավորող մարմիններին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ն Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն լիցենզիաների տրման, գործողության երկարաձգման, վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության վերաբերյալ` նշելով`
1) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, իսկ լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.
2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).
3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
4) լիցենզիայի սերիան և համարը.
5) լիցենզիան տալու ամսաթիվը և գործողության ժամկետը:
6. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի ««Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 128 որոշումը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 495-Ն որոշման |

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
________________________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
|
Լիցենզավորող մարմինը |
|
|
Լիցենզիայի սերիան և համարը |
|
|
Իրավաբանական անձի անվանումը |
|
|
Իրավաբանական անձի գտնվելու վայրը |
|
|
Գործունեության իրականացման վայրը |
|
|
Տրված է |
«___» _______________ 20__ թ. |
|
Գործողության ժամկետը |
անժամկետ |
_______________________
ստորագրությունը Կ.Տ.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
________________________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
|
Լիցենզավորող մարմինը |
|
|
Լիցենզիայի սերիան և համարը |
|
|
Անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը |
|
|
Բնակության վայրը (հասցե) |
|
|
Գործունեության իրականացման վայրը |
|
|
Տրված է |
«___» _______________ 20__ թ. |
|
Գործողության ժամկետը |
անժամկետ |
_______________________
ստորագրությունը Կ.Տ.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
________________________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
|
Լիցենզավորող մարմինը |
|
|
Լիցենզիայի սերիան և համարը |
|
|
Ֆիզիկական անձի անունը և ազգանունը |
|
|
Բնակության վայրը (հասցե) |
|
|
Գործունեության իրականացման վայրը |
|
|
Տրված է |
«___» _______________ 20__ թ. |
|
Գործողության ժամկետը |
անժամկետ |
___________________
ստորագրությունը Կ.Տ.
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ |
|
|
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |