ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"11" հոկտեմբերի 2005թ. |
N 403 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ 211 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 20-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 211 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված՝ զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկի, հաշվառման կարգի ու պայմանների 2-րդ կետի «մեկ ամսվա այլ բնույթի գործունեությունը՝ մեկ ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ) մինչև 1991 թվականի հունվարի 1-ը նախկին կուսակցական, խորհրդային, արհմիութենական և կոմերիտական մարմիններից, ինչպես նաև դատախազության մարմիններից ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգեր աշխատանքի ուղեգրված անձանց՝ նշված մարմիններում աշխատանքային ստաժը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: