| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2014 թվականի մայիսի 26-ին
պետական գրանցման համարը 3021446 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «8» մայիսի 2014թ. |
N 105-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N185
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 185 որոշմամբ սահմանված հավելվածում`
1) 6-րդ կետի երկրորդ պարբերությունը «նախարարության,» և «նախարարի,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերով.
2) 17-րդ կետի 2-րդ նախադասությունը «իրավական ակտի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում վերջին ատեստավորման թերթի պատճենը» բառերով.
3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար Օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:»: