| Համարը |
N 429 |
Տեսակը |
Հիմնական |
| Տիպը |
Որոշում |
Կարգավիճակը |
Գործում է |
| Սկզբնաղբյուրը |
ԼՂՀՊՏ 2005.11.25/7(07) |
Ընդունման վայրը |
Ստեփանակերտ |
| Ընդունող մարմինը |
ԼՂՀ կառավարություն |
Ընդունման ամսաթիվը |
04.11.2005 |
| Ստորագրող մարմինը |
ԼՂՀ Վարչապետ |
Ստորագրման ամսաթիվը |
04.11.2005 |
| Վավերացնող մարմինը |
|
Վավերացման ամսաթիվը |
|
| Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
01.01.2006 |
Ուժը կորցնելու ամսաթիվը |
|
|
|
|
Փոփոխողներ և ինկորպորացիաներ
Կատարել է փոփոխություններ հետևյալ փաստաթղթերում` |
Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան` |
|
| | |
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ, ԼՂՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
|
| |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
04 նոյեմբերի 2005թ. |
N 429 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը և դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության մարմինների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը և դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարները` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
2. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տեղական մարմինների աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 4 հավելվածի:
4. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 5 հավելվածի:
5. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տեղական մարմինների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի և հիմնական աշխատավարձի սահմանման մասին» թիվ 308 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2005թ. նոյեմբերի 4-ի
թիվ 429 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային
դրույքաչափերը |
|
1 |
2 |
|
Գլխավոր քարտուղար |
135000 |
|
Վարչության պետ |
120000 |
|
Բաժնի պետ |
110000 |
|
Նախարարի խորհրդական |
90000 |
|
Առաջին քարտուղար |
90000 |
|
Երկրորդ քարտուղար |
70000 |
|
Երրորդ քարտուղար |
60000 |
|
Կցորդ |
50000 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2005թ. նոյեմբերի 4-ի
թիվ 429 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ծառայողների դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարների չափերի
|
Դիվանագիտական աստիճանը |
Հավելավճարի չափը |
|
1 |
2 |
|
ԼՂՀ արտակարգ և լիազոր դեսպան |
28000 |
|
ԼՂՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար |
15000 |
|
Առաջին դասի խորհրդական |
10000 |
|
Երկրորդ դասի խորհրդական |
8000 |
|
Առաջին դասի առաջին քարտուղար |
7500 |
|
Երկրորդ դասի առաջին քարտուղար |
6500 |
|
Երկրորդ քարտուղար |
5500 |
|
Երրորդ քարտուղար |
4500 |
|
Կցորդ |
3500 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2005թ. նոյեմբերի 4-ի
թիվ 429 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տեղական (շրջվարչակազմերի, Ստեփանակերտի քաղաքապետարանի) մարմինների աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային դրույքաչափերը |
|
1 |
2 |
|
Ղեկավարի խորհրդական |
67200 |
|
Ղեկավարի օգնական, ռեֆերենտ |
50400 |
|
Գրասենյակի վարիչ, արխիվի վարիչ, ղեկավարի քարտուղար |
36000 |
|
Պարետ, ավագ` տեսուչ, արխիվապահ (արխիվագետ), վիճակագիր, հաշվետար, բուժքույր, գործավար; համակարգչի, հաշվիչ, բազմացնող և պատճենահանող մեքենաների ավագ օպերատոր, 1-ին կարգի մեքենագրուհի |
31200 |
|
Տնտեսության, առաքման և պահեստի վարիչներ, տեսուչ, վիճակագիր, բուժքույր, գործավար, լաբորանտ, գանձապահ, հաշվետար, 2-րդ կարգի մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի, արխիվապահ (արխիվագետ), համակարգչի, հաշվիչ, բազմացնող և պատճենահանող մեքենաների օպերատոր |
28800 |
|
Էլեկտրիկ, հյուսն, տեխնիկ, փականագործ, ավտոփականագործ, շարժիչագործ, շենքերի, կառույցների ու սարքավորումների սպասարկման և ընթացիկ նորոգման բանվոր, 1-ին դասի պահակ, մեքենագործ |
27600 |
|
Ծառայողական ավտոմեքենայի վարորդ |
27600 |
|
Ծառայողական շենքի հավաքարար, 2-րդ դասի պահակ, դռնապահ |
21600 |
|
Բակի (տարագործ) բանվոր, ցրիչ, այլ տեխնիկական սպասարկողներ |
19200 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
2005թ. նոյեմբերի 4-ի
թիվ 429 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային դրույքաչափերը |
|
1 |
2 |
|
Աշխատակազմի ղեկավար |
84000 |
|
Գլխավոր հաշվապահ, բաժնի պետ |
67200 |
|
Գրասենյակի պետ, արխիվի վարիչ, ավագ խորհրդատու |
48000 |
|
Օգնական |
43200 |
|
Խորհրդատու |
40800 |
|
Առաջին կարգի մասնագետ` շինարար-ճարտարագետ, հաշվապահ, տնտեսագետ, տեսուչ |
38400 |
|
Արխիվապահ, արձանագրող |
33600 |
|
Երկրորդ կարգի մասնագետ` հաշվապահ, տնտեսագետ, տեսուչ; համակարգչի ավագ օպերատոր |
30000 |
|
Գրասենյակի քարտուղար, ղեկավարի քարտուղար, դատական նիստերի քարտուղար, դատական նիստերի կարգադրիչ, գործավար, վիճակագիր, տնտեսվար, պահեստապետ, ավագ առաքիչ, գանձապահ, պարետ, համակարգչի օպերատոր, 1-ին կարգի մեքենագրուհի |
28800 |
|
Տեխնիկ, էլեկտրիկ, հյուսն, փականագործ, մեքենագործ, ծառայողական ավտոմեքենայի վարորդ, շենքերի և սարքավորումների սպասարկման և ընթացիկ նորոգման բանվոր, 1-ին դասի պահակ, 2-րդ կարգի մեքենագրուհի |
27600 |
|
Ծառայողական շենքի հավաքարար, 2-րդ դասի պահակ, առաքիչ, հանդերձապահ |
21600 |
|
Ցրիչ, տարագործ բանվոր, այլ տեխնիկական սպասարկողներ |
19200 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 5
ԼՂՀ կառավարության
2005թ. նոյեմբերի 4-ի
թիվ 429 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային դրույքաչափերը |
|
1 |
2 |
|
Աշխատակազմի ղեկավար |
48000 |
|
Գլխավոր հաշվապահ, գրասենյակի պետ, օգնական |
42000 |
|
Գրասենյակի քարտուղար, դատական նիստերի քարտուղար, տնտեսության վարիչ, գանձապահ, համակարգչի ավագ օպերատոր, 1-ին կարգի մեքենագրուհի |
27600 |
|
Պարետ, ծառայողական ավտոմեքենայի վարորդ |
26400 |
|
Արխիվապահ, գործավար, վիճակագիր, համակարգչի օպերատոր, 2-րդ կարգի մեքենագրուհի |
24000 |
|
Ծառայողական շենքի հավաքարար, 2-րդ դասի պահակ |
21600 |
|
Ցրիչ, տարագործ բանվոր,այլ տեխնիկական սպասարկողներ |
19200 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ | | | |