Համարը 
N 436
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.11.25/7(07)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.11.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.11.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 126 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 04 նոյեմբերի 2005թ.

N 436 

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 126 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997թ. հուլիսի 24-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 126 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել ամենամսյա պետական նպաստների հետևյալ չափերը՝

ա) հաշմանդամ երեխաներին՝ 6000 դրամ

բ) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին՝ 8000 դրամ

գ) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված մնացած երեխաներին՝ 4000 դրամ

դ) միայնակ մայրերին՝ 4000 դրամ

ե) մինչև 2 տարեկան երեխա խնամող՝ մասնակի վճարովի արձակուրդում գտնվող կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց՝ 3000 դրամ.»

բ) Որոշման 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

- «Մինչև 1 տարեկան երեխաներին մանկական սննդով ապահովելու համար սահմանել ամենամսյա պետական նպաստ՝ 4000 դրամի չափով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ